Մատչելիության հղումներ

Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՀԿ-ի ԽՎ նստաշրջանի աշխատանքներին


Բաքվի կենտրոնը, արխիվ

Բաքվի կենտրոնը, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովայի ղեկավարած պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, որը տեղի է ունեցել Ուլան Բատորում:

«Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշում կայացրեց Ադրբեջանում ընտրությունների ընթացքին հետևելուց հրաժարվելու մասին, ցանկացած քննարկում անիմաստ է», - ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է Մուրադովան:

Սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել էր, որ հրաժարվում է դիտորդական առաքելություն իրականացնել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ իշխանությունների կողմից ներկայացված սահմանափակումների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG