Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Ադրբեջանը և Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային գործակցությանը


Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մասնակցել է Արևելյան գործընկերության անդամ երկրների տեղական և տարածքային իշխանության մարմինների խորհրդաժողովի` CORLEAP-ի բյուրոյի Երևանում կայացած հանդիպմանը:

ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանն անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում համագործակցությանը և նշել, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային փոխգործակցությանը: Նա դրական է արտահայտվել Հայաստանի և Վրաստանի արդյունավետ համագործակցության մասին՝ «Եվրոկովկաս» եվրոտարածաշրջանային նախագծի շրջանակներում:

«Մենք նաև արժեվորում ենք Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը Հայաստանում տեղական ժողովրդավարությունը խթանելու և ամրապնդելու գործում։ Դիտարկում ենք համագործակցությունը տեղական և տարածաշրջանային մակարդակներում, մասնավորապես՝ միջսահմանային համագործակցությունը՝ որպես հարևան երկրների հասարակությունների միջև կամուրջներ հաստատելու և տարածաշրջանային կայունությունը և կայուն զարգացումը խթանելու անհրաժեշտ միջոց»,- ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG