Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նախատեսում է Ռուսաստանի հետ քննարկել սիրիական ճգնաժամը


Ջոն Քերրին ժամանում է Լոնդոն, 18-ը սեպտեմբերի, 2015թ.

Ջոն Քերրին ժամանում է Լոնդոն, 18-ը սեպտեմբերի, 2015թ.

Միացյալ Նահանգները ծրագրում է Սիրիայի հարցով ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։

Այս մասին Լոնդոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին՝ հավելելով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այդ քննարկումները կարևոր է համարում սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով:

Միաժամանակ այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Սիրիա զորախումբ ուղարկելու հարցը վերանայել, եթե սիրիական կողմը դիմի այդ հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG