Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահն այցելել է Լոմոնոսովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղ


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է միջպետական համաձայնության շրջանակում բացված՝ Միխայիլ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ:

Նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, ՄՊՀ-ի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ համալսարանի մասնաճյուղի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի գործունեությանը, ուսումնառության պայմաններին և կրթական ծրագրերին: Ապա դահլիճում Սերժ Սարգսյանը պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, նրանց ծնողների և միջոցառմանը հրավիրված այլ անձանց հետ լսել է մասնաճյուղի գործունեության մեկնարկի կապակցությամբ Արմեն Աշոտյանի և Վիկտոր Սադովնիչիյի ելույթները, որոնք, մասնավորապես, կարևորել են Հայաստանի կրթական համակարգում նոր կրթական հաստատության՝ Մոսկվայի պետական համալսարանի մուտքը:

Այցի ավարտին Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Վիկտոր Սադովնիչիյի հետ։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համալսարանի Երևանի մասնաճյուղում, որի դասախոսական կազմը հիմնականում բաղկացած է Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետներից, 2015-16 ուսումնական տարում սովորում է 65 ուսանող՝ 15-ը՝ պետական պատվերի, 50-ը՝ պայմանագրային հիմունքներով: Դասընթացներն անցկացվում են հինգ մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբանություն և միջազգային հարաբերություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG