Մատչելիության հղումներ

ՀՀ և ԼՂ ԶՈւ գործակցության շրջանակում խորհրդակցություն Երևանում


Լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի

Լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի գործակցության և գործողությունների համադրման շրջանակում սեպտեմբերի 18-ին Երևանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ղարաբաղի Պաշտպանության բանակում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, մարտունակության պատշաճ մակարդակի ապահովման, մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների և առաջնագծում անձնակազմի զգոնության պահպանման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորմանն ուղղված մեծածավալ միջոցառումներին:

Հայաստանի Զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի գործակցության և գործողությունների համադրման շրջանակում իրականացվող համալիր միջոցառումների համատեքստում քննարկվել են նաև հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելուն նպատակաուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը:

Արծարծված հարցերի և բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկություններ, նախանշվել են երկկողմ գործակցության զարգացման հիմնական աշխատանքային ուղղությունները, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG