Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության և քաղաքական հարցերով հանձնաժողովի ղարաբաղյան հակամարտության հարցով զեկուցող Ռոբերտ Վալտերն այցելել է սահմանամերձ գոտի՝ Ադրբեջանի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Զեկուցողը սեպտեմբերի 15-ին հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ ու «ցանկություն հայտնել այցելել առաջնագիծ, մասնավորապես՝ լինել զորքերի շփման գծում, հանդիպել տեղացիներին»։

Վալտերի ցանկությունը բավարարվել է, և նա ադրբեջանական պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղղաթիռով մեկնել է առաջնագիծ ու տեղում ծանոթացել իրավիճակին։ Դիտարկումից հետո Վալտերը վերադարձել է Բաքու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG