Մատչելիության հղումներ

Ռումինիայի վարչապետին մեղադրանք է առաջադրվել


Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտա, արխիվ

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտա, արխիվ

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտային պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է կոռուպցիայի, մասնավորապես՝ հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ:

42-ամյա Պոնտան այս մեղադրանքները մշտապես հերքել է և հայտարարել, թե դատախազությունը «շահարկում է հասարակական կարծիքը»:

Դատախազությունը հայտարարել է, որ ավարտել է հետաքննությունը և գործը փոխանցել Ռումինիայի գերագույն դատարանին:

Պոնտան, ով հրաժարվել էր լքել գործադիր մարմնի ղեկավարի աթոռը մինչև 2016 թվականի դեկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունները, առայժմ չի մեկնաբանել հետաքննության ավարտի մասին հայտարարությունը:

Հունիսից քննվող քրեական գործը առնչվում է Պոնտայի անցյալի գործունեությանը, երբ նա դեռևս փաստաբան էր և խորհրդարանի պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG