Մատչելիության հղումներ

Պորոշենկոն հրահանգեց չեղարկել պատժամիջոցները BBC-ի լրագրողների նկատմամբ


Մեծ Բրիտանիա - BBC-ի շենքը Լոնդոնում
Մեծ Բրիտանիա - BBC-ի շենքը Լոնդոնում

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին հանձնարարել է չեղյալ համարել BBC-ի լրագրողների նկատմամբ Կիևի սահմանած պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն իր ֆեյսբուքյան էջում, այդ մասին Պորոշենկոն ասել է բրիտանացի դեսպանի հետ հանդիպումից հետո:

Նախատեսվում է, որ այդ հարցով Անվտանգության խորհուրդը այսօր հանդես կգա առանձին հայտարարությամբ, տեղեկացրել է Ցեգոլկոն:

«Մամուլի ազատությունը ինձ համար բացարձակ արժեք է», - Պորոշենկոյի խոսքերն է մեջբերել նախագահի խոսնակը:

Երեկ, հիշեցնենք, Կիևն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Ցանկում հայտնված 388 անձանց շարքում տասնյակ լրագրողներ և բլոգերներ են ընդգրկվել: Ինչպես նշվում է Պորոշենկոյի ստորագրած հրամանագրում, ցանկում ընդգրկված անձինք իրենցից ներկայացնում են «իրական կամ պոտենցիալ վտանգ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ազգային շահերի, ազգային անվտանգության համար»:

Բրիտանական BBC ռադիոհեռուստաընկերությունը վրդովմունք է հայտնել Ուկրաինայի պատժամիջոցների նոր ցանկում Մոսկվայում աշխատող իր երեք թղթակիցների անունների հայտնվելու կապակցությամբ: Նրանցից երկուսը բրիտանացիներ են, մեկը՝ ռուս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG