Մատչելիության հղումներ

logo-print

Սկսվել է Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունը


Վալերի Պերմյակովը 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում դատավարության ժամանակ, Գյումրի, 12-ը օգոստոսի, 2015թ.

Վալերի Պերմյակովը 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում դատավարության ժամանակ, Գյումրի, 12-ը օգոստոսի, 2015թ.

Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում մեկնարկել է Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները ներկա են փորձաքննությանը։

Նշենք, որ փորձաքննություն անցկացնելու միջնորդություն էին ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները՝ հաշվի առնելով օգոստոսի 12 ին ռուսական կողմի անցկացրած դատավարության ժամանակ Պերմյակովի պահվածքը։ Նախաքննական մարմինը բավարարել էր միջնորդությունը։

Հիշեցնենք՝ թեև ռուսական կողմի իրականացրած հոգեբուժական փորձաքննության ընթացում որոշ շեղումներ ի հայտ էին եկել, բայց Պերմյակովը ընդհանուր առմամբ մտավոր առողջ էր ճանաչվել։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG