Մատչելիության հղումներ

Չեխիայի Սենատի փոխնախագահ․ Հայերի եղեռնը նման է Հոլոքոսթին


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությունը այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը, ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փաստաթղթերին և ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում, փոխանցում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զդենեկ Շկրոմախը նշել է, որ հայերի նկատմամբ իրականացված եղեռնն իր բնույթով բավականին նման է Հոլոքոսթին, որը նույնպես ընդունվել է Չեխիայում։

«Իրականությանը պետք է նայել բաց աչքերով», - ասել է Չեխիայի Սենատի փոխնախագահը և հավելել, որ այսօր առավել ևս պետք է դասեր քաղել պատմությունից, քանի որ տարբեր երկրներից դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքը կոնֆլիկտների և պատերազմների հետևանք է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG