Մատչելիության հղումներ

Հաստատվեց հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում կարելի է կուտակայինի միջոցներն ստանալ ամբողջությամբ


Կառավարությունը այսօր հաստատեց այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում հնարավոր է ստանալ կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ:

Հիվանդությունների ցանկում մասնավորապես ընդգրկված են՝ արյան շրջանառության հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, լյարդի ցերոզ, սրտային անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություններ, ներզատական համակարգի հիվանդություններ՝ շաքարայի դիաբետ, նյարդային համակարգի հիվանդություններ, նորագոյացություններ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ անձը գումարը կարող է ստանալ ինչպես նախքան կենսաթոշակային տարիքը՝ 63 տարին լրանալը, այնպես էլ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո։

«Մասնակիցն իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի իրավունքը ձեռք է բերում առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում։ Սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG