Մատչելիության հղումներ

Մեկնարկել են ՀՀ 2016-ի պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները


Հայաստանի կառավարության շենքը Երևանում

Հայաստանի կառավարության շենքը Երևանում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մեկնարկել են Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այսօր Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, էկոնոմիկայի, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, սփյուռքի, աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության նախարարությունների, Սահմանադրական դատարանի, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Դատական դեպարտամենտի ղեկավարները ներկայացրել են առաջարկություններ «ՀՀ 2016 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:

Ըստ ընթացակարգի, վարչապետի գլխավորությամբ տեղի են ունենում պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային ժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG