Մատչելիության հղումներ

ՀԶՀ-ն հայտարարում է նոր մասշտաբային ծրագրի մեկնարկի մասին


Լուսանկարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության

Լուսանկարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության

2016 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում տեղի կունենա «Հայաստան» ներդրումային համաժողով 2016»-ը։

Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) լրատվական ծառայության փոխանցմամբ՝ համաժողովը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ, «Ամերիա» և ամերիկյան «Պրագմա» խորհրդատվական ընկերությունների հետ համագործակցությամբ։ Կազմակերպիչն է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Ըստ հաղորդագրության, համաժողովի նպատակն է բարձրացնել Հայաստանի և երկրի գործարար միջավայրի մասին իրազեկվածությունը, ներկայացնել Հայաստանի առկա ներդրումային հնարավորությունները և առևտրային ռեժիմները, կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների և անդրազգային կորպորացիաների հետ:

«Գլոբալ համաժողովն իրականացվում է Հայաստանի կառավարության որդեգրված տնտեսության զարգացման քաղաքականության համատեքստում: Այն ուղղված է խթանելու ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, նոր աշխատատեղերի ստեղծմանը և առևտրային հնարավորությունների դիվերսիֆիկացմանը: Տնտեսվարողներին կոչ եմ անում համարձակ լինել նոր մտահղացումների ներկայացման հարցում. Հայաստանի զարգացման հիմնադրամն իր մանդատի շրջանակում պատրաստ է քննարկել, աջակցել մեր երկրի գործարարներին՝ նոր նախագծերը միջազգային ձևաչափերով կազմելու և ներդրողներին ու արտասահմանյան պոտենցիալ գործընկերներին ներկայացնելու հարցում», - ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլին, իր հերթին, նշել է. - «Հայաստանն ունի տնտեսական աճի մեծ ներուժ, և օտարերկրյա ներդրողները պետք է օգտվեն այդ հնարավորությունից: Հայաստանը նպաստավոր երկիր է ներդրումների համար` տնտեսական կառավարման, գործարար միջավայրի բարենպաստության, մրցունակ աշխատուժի և նմանատիպ այլ առավելությունների շնորհիվ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG