Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳ նախարարը ղարաբաղյան խնդրի «լուծման» եղանակ է առաջարկում


Ֆերիդուն Սինիրլիօղլուն Թուրքիայի ԱԳՆ փոխքարտուղարի պաշտոնում Երևան կատարած այցի ժամանակ, 7-ը ապրիլի, 2010թ․
Ֆերիդուն Սինիրլիօղլուն Թուրքիայի ԱԳՆ փոխքարտուղարի պաշտոնում Երևան կատարած այցի ժամանակ, 7-ը ապրիլի, 2010թ․

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենամեծ խնդիրն է տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար: Այդ մասին այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:

Ղարաբաղյան խնդիրը, ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, «պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: «Թուրքիան մտադիր է շարունակել իր ջանքերը այդ ուղղությամբ: Հիմնախնդրի նման լուծումը կծառայի տարածաշրջանում իրավիճակի նորմալացմանը: Մենք ցանկանում ենք, որ դա հասկանան նաև մյուս երկրները և միջազգային հանրությունը», - ասել է Սինիրլիօղլուն:

«Մենք հետևում ենք Մինսկի խմբի ջանքերին և անհրաժեշտության դեպքում քննադատում կամ հավանություն ենք տալիս նրանց գործունեությանը: Պետք է հրաժարվել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վատթարացման: Վերջերս Լեռնային Ղարաբաղում անցած այսպես կոչված «ընտրությունները» սխալ և սադրիչ քայլ էին, և մենք դատապարտում ենք այն», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Սինիրլիօղլուն Բաքու պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG