Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ Նախարարների հանդիպումը` սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյան և Էլմար Մամեդյարով, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյան և Էլմար Մամեդյարով, արխիվ

Սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի բացման շրջանակներում, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Ըստ նրա՝ նախ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները առանձին հանդիպումներ կանցկացնեն նախարարների հետ, այնուհետև տեղի կունենա համատեղ հանդիպում:

«Վերջին ժամանակներս հաճախացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Հուսով եմ՝ հանդիպման ժամանակ այդ կապակցությամբ ինչ-որ արդյունք ձեռք կբերվի: Այդ ոլորտում Ռուսաստանը ամրապնդել է իր դիվանագիտությունը: Սերգեյ Լավրովը ժամանել էր Ադրբեջան, իսկ ես եղել եմ Մոսկվայում», - ասել է Մամեդյարովը:

«Սակայն արդյունքների հասնելու համար մենք պետք է աշխատենք: Պետք է քննարկենք որոշ հարցեր: Ռուսաստանը շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին: Կձգտենք արդյունքների հասնել, սակայն նախօրոք խոսել ինչ-որ բանի մասին դժվար է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG