Մատչելիության հղումներ

Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները


Ռուսաստան - Տեսարան Սոչիից

Ռուսաստան - Տեսարան Սոչիից

Սեպտեմբերի 17-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպումը։

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շուրջ, կքննարկեն իրավիճակը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, օրակարգում նաև փախստականների հարցն է։

«Տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ Թուրքիան ու Ռուսաստանը ունեն նմանատիպ մոտեցումներ։ Դիրքորոշումներում նաև տարաձայնություններ կան։ Կողմերը մտադիր են շարունակել կառուցողական երկխոսությունը», - ասված է հաղորդագրությունում։

Կողմերը կանդրադառնան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս, քննարկման առանցքային թեմաների թվում կլինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG