Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քառօրյա այց է կատարել Լիբանան, դրա ավարտին Անթիլիասում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի նստավայրում առանձին ընդունելություն ունենալով Արամ առաջին կաթողիկոսի հետ:

«Ժառանգության» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը և Արամ առաջին Վեհափառը քննարկել են հայրենիքի ու հայ ազգի առջև ծառացած արդի մարտահրավերներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Ժառանգության» առաջնորդը ժամանել էր Լիբանան՝ մասնակցելու Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյակի և թուրքական ջարդերից մազապուրծ փրկված մուսալեռցիների ու նրանց շառավիղների կողմից հիմնված Այնջար քաղաքի 75-ամյակի տոնակատարություններին:

Նա հնարավորություն է ունեցել այնտեղ հանդիպելու համայնքի ղեկավարներին ու շնորհավորանքի իր ուղերձը հղելու աշխարհի բոլոր ծագերից հավաքված ուխտավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG