Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը ցանկանում է Ռուսաստանը տեսնել ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայի շարքերում


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում

Սպիտակ տունը կցանկանար, որ Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական ներկայությունը ընդլայնելու փոխարեն «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիային մաս կազմեր։

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթի փոխանցմամբ՝ այնուամենայնիվ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս մասին չի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ անհնար է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ առանց համագործակցելու սիրիական կառավարության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG