Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի ժողովրդին ուղղված իր ելույթում ամերիկացի դիվանագետը խոստացել է օգնել երկրին՝ եվրաատլանտյան հանրությանը մերձենալու և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու հարցում:

Իեն Քելլին դարձել է առաջին ամերիկացի դիվանագետը, ով որոշել է Վրաստանի քաղաքացիներին ողջունել հատուկ տեսաուղերձի միջոցով: Ընդ որում իր ելույթը նա սկսել է վրացերեն լեզվով՝ «գամարջոբայով»: Այնուհետև դեսպանը հայտնել է, որ առաջին անգամ Թբիլիսի էր այցելել դեռևս 1976 թվականին, հիացել էր քաղաքի գեղեցկությամբ՝ միևնույն ժամանակ նկատելով «Թբիլիսիին հատուկ էներգիան»:

Դեսպան Քելլին խոստանում է օգտագործել իր 30-ամյա դիվանագիտական փորձը «Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները» կյանքի կոչելու հարցում:

«Ամերիկան Վրաստանի կողքին է, որպեսզի ձեր երկիրը դառնա հաջողակ եվրոպական պետություն», - ասել է դիվանագետը:

Ընդգծելով Վրաստանի դերը միջազգային խաղաղարար գործողություններում, այդ թվում և Աֆղանստանում, Իեն Քելլին նշել է, որ լավ ուսումնասիրել է տարածաշրջանի խնդիրները դեռևս ԵԱՀԿ Մինսկի խմբում աշխատելու ժամանակահատվածում:

«Ես իհարկե կկարոտեմ հսկա Չիկագոն, պիցցան և բեյսբոլի ակումբը, բայց փոխարենը կվայելեմ վրացական խաչապուրին և վրացական ֆուտբոլը»,- իր ելույթն այսպես է եզրափակել Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG