Մատչելիության հղումներ

Բելառուսից արտաքսված ընդդիմադիրը վերադարձել է հայրենիք


Հինգ տարի առաջ Բելառուսից վտարված ընդդիմադիր գործիչ Վյաչեսլավ Սիվչիկը վերադարձել է հայրենիք: Բելառուսցի քաղաքական գործիչը քաղաքական ապաստան էր գտել հարևան Ուկրաինայում:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության հետ զրույցում Սիվչիկը նշել է, որ հայրենիք վերադառնալու որոշման հիմքում Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններն են: Նրա կարծիքով՝ ընդդիմությունը պետք է օգտագործի իրավիճակի փոփոխությունը:

Վյաչեսլավ Սիվչիկը Ուկրաինայում ապրելու տարիներին պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպել Կիևում՝ ի աջակցություն ճաղերի ետևում հայտնված իր համախոհների:

Անցյալ շաբաթ էլ Բելառուս է վերադարձել ևս մեկ այլախոհ՝ նախագահի նախկին թեկնածու Ալես Միխալևիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG