Մատչելիության հղումներ

Գերմանիայի ՆԳ նախարարը կոչ է անում պատժել ԵՄ այն երկրներին, որոնք հրաժարվում են փախստականներ ընդունել


Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը կոչ է արել ֆինանսական պատժամիջոցներ սահմանել Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին:

Դե Մեզիերն ընդգծել է, որ այդ երկրները հաճախ զգալի ֆինանսական միջոցներ են ստանում Եվրամիությանը կից ֆոնդերից: Գերմանացի պաշտոնյան առաջարկում է կրճատել նրանց հատկացվող գումարները:

Միևնույն ժամանակ Գերմանիայի ՆԳ նախարարը կոչ է արել Հունաստանին միջոցներ ձեռնարկել այդ երկրի միջոցով Կենտրոնական Եվրոպա ներթափանցող փախստականներին վերահսկելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG