Մատչելիության հղումներ

logo-print

Ալիև. «Եվրախորհրդարանի բանաձևը քաղաքական սադրանք է»


Իլհամ Ալիև, Միլոշ Զեման

Իլհամ Ալիև, Միլոշ Զեման

«Եվրոպական խորհրդարանի բանաձևը բացարձակապես անհիմն է և իրենից քաղաքական սադրանք է ներկայացնում` հիմնված կողմնակալ և կեղծ վերաբերմունքի վրա»,- այսօր Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Անցած շաբաթ ընդունած բանաձևով Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի իշխանությանը կոչ էր արել անհապաղ ազատ արձակել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային, ինչպես նաև բանտարկված այլ ակտիվիստներին, իրավապաշտպաններին և փաստաբաններին։

Չեխիայի նախագահի խոսքով էլ՝ Ադրբեջանը շարունակում է այդ երկրի կարևորագույն բիզնես գործընկերը մնալ:

«Չեխիայում սպառվող նավթամթերքի 30 տոկոսը ներկրվում է Ադրբեջանից: Բացի այդ, չեխ գործարարները ներդրումներ են իրականացրել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության սկզբնական փուլում»,- պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Զեմանի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG