Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակները մասնակցեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստին


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Այսօր Դուշանբեում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Հայաստանի ԱԱԽ-ն ներկայացրել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։

Նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստին հավանություն է տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված շուրջ երկու տասնյակ փաստաթղթերի նախագծերին։

Քննարկվել են ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում գործակցությանն առնչվող հարցեր։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակում արձանագրված արդյունքների մասին։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել են ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։

Նիստի ավարտին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդում, պաշտպանության նախարարների խորհրդում և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG