Մատչելիության հղումներ

Թալիբները հարձակվել են Ղազնիի բանտի վրա, ազատել հարյուրավոր կալանավորների


Աֆղանստան - Ղազնիի բանտը հարձակումից հետո, 14-ը սեպտեմբերի, 2015թ․

Աֆղանստան - Ղազնիի բանտը հարձակումից հետո, 14-ը սեպտեմբերի, 2015թ․

Աֆղանական Ղազնի քաղաքի բանտի մոտ երեք մահապարտների իրականացրած պայթյունից հետո թալիբ զինյալները հարձակվել են բանտի վրա և ազատ արձակել հարյուրավոր կալանավորների: Պաշտոնական տվյալներով, նրանցից 80-ին հայտնաբերել և վերադարձրել են բանտ, ազատության մեջ շարունակում են մնալ 352 դատապարտյալներ, որոնցից 150-ը թալիբներ են:

Ղազնիի փոխնահանգապետը հայտարարել է, որ դեպի բանտ տանող ճանապարհը ականապատված է եղել, և պայթյունից հետո օգնության շտապող անվտանգության ուժերի մեքենաները ևս պայթեցվում էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG