Մատչելիության հղումներ

Նախնական վարկածով՝ Արագածոտնում ինֆեկցիայի բռնկման պատճառը խմելու ջուրն է


Ինֆեկցիայի նոր բռնկում Արագածոտնի մարզում
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00

Առաջիկա օրերին կստացվի լաբորատոր քննության եզրակացությունը

Նախնական վարկածով Արագածոտնի մարզի 9 համայնքում աղիքային ինֆեկցիայի բռնկման պատճառը խմելու ջուրն է: Այդ մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պողոսյանը:

Առաջիկա օրերին կստացվի լաբորատոր քննության եզրակացությունը ու պարզ կդառնա, թե որն է ինֆեկցիայի բռնկման հիմնական պատճառը:

Մարզի 9 համայնքից հոսպիտալացվել էր 25 երեխա: Նրանց վիճակը հիմա բավարար է, ասում է Թալին բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ազնիվ Թորոսյանը:

Զարինջայում և հարակից 8 գյուղերում հերթապահություն էր սահմանված: Այսօր գյուղերից և ոչ մեկից նոր հիվանդի մասին տեղեկություն չէր ստացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG