Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել մինչև 2016 թվականի մարտի 15-ը երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի այն քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ուկրաինայի արևելքի զինված խմբավորումների հետ և Ղրիմի բռնակցմանը: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ խոսքը 149 ֆիզիկական և 37 իրավաբանական անձանց մասին է, որոնց մուտքը Եվրամիության տարածք արգելվում է, սառեցված են նաև նրանց պատկանող ակտիվները Եվրամիության տարածքում:

Ցուցակում ընդգրկված են, մասնավորապես, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, “Россия сегодня” լրատվական գործակալության նախագահ Դմիտրի Կիսելյովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG