Մատչելիության հղումներ

Մոլդովայում բողոքի ակցիաները շարունակվում են


Մոլդովա - Սեպտեմբերի 13-ի հանրահավաքը Քիշնևում
Մոլդովա - Սեպտեմբերի 13-ի հանրահավաքը Քիշնևում

Կիրակի օրը Քիշնևում տեղի է ունեցել Մոլդովայի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հանրահավաքը, որին, ոստիկանության տվյալներով, մասնակցել է մոտ 20 հազար մարդ:

Ցույցի կազմակերպիչները համընդհանուր գործադուլի կոչ են արել: Քիշնևի գլխավոր հրապարակում՝ Շտեֆան Չել Մարե պողոտայում ցուցարարները հարյուրավոր վրաններ են տեղադրել:

Բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհ են կտրուկ գնաճից, որի պատճառը տեսնում են պետբյուջեից անցյալ տարի շուրջ մեկ միլիարդ եվրոյի յուրացման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG