Մատչելիության հղումներ

Արոնյանը, Մելքումյանը և Սարգսյանը շարունակում են պայքարը


Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը Հայաստանի հավաքականի մյուս անդամների հետ Երևանի Ազատության հրապարակում տոնում են հաղթանակը Ստամբուլում անցկացված Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում, 10-ը սեպտեմբերի, 2012թ․
Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը Հայաստանի հավաքականի մյուս անդամների հետ Երևանի Ազատության հրապարակում տոնում են հաղթանակը Ստամբուլում անցկացված Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում, 10-ը սեպտեմբերի, 2012թ․

Բաքվում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող չորս շախմատիստներից երեքը՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը կշարունակեն պայքարը, Սամվել Տեր-Սահակյանը հրաժեշտ կտա հեղինակավոր մրցաշարին։

Մրցաշարի առաջին փուլում Լևոն Արոնյանը առավելության հասավ լյուքսեմբուրգցի Միքայել Վիդենկելլերի, Գաբրիել Սարգսյանը համառ պայքարում՝ Լեհաստանը ներկայացնող Մատեուշ Բարտելի, Հրանտ Մելքումյանը՝ ամերիկացի Գատա Կամսկիի նկատմամբ, Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովին:

Հաջորդ մրցափուլում՝ 1/32-րդում Արոնյանի մրցակիցը ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն է, Սարգսյանինը՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Մելքումյանինը՝ կուբացի Լեյնե Դոմինգես-Պերեսը։

Մրցաշարը չեն շարունակի նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը, որոնք պարտվեցին, համապատասխանաբար, չեխ Վիկտոր Լազնիչկային և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG