Մատչելիության հղումներ

Մյունխենը սպառել է փախստականներ ընդունելու հնարավորությունները


Միգրանտների ճաշարան Մյունխենում, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Միգրանտների ճաշարան Մյունխենում, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Այսօր Գերմանիայի ոստիկանությունը զգուշացրել է, որ Մյունխենը սպառել է միգրանտներ ընդունելու հնարավորությունները: Այսօր առավոտյան Մյունխենի գլխավոր երկաթուղային կայարան են ժամանել ևս 700 փախստական, իսկ շաբաթ օրը Մյունխենն ընդունել էր ավելի քան 13 հազար միգրանտների: Ակնկալվում է, որ օրվա ընթացքում երեք գնացքներով միգրանտներին կտանեն Գերմանիայի այլ բնակավայրեր:

2015-ի սկզբից Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից եվրոպական երկրներ են եկել ավելի քան 400 հազար անօրինական միգրանտներ:

Եվրոպական քաղաքներում երեկ բազմամարդ ակցիաներ են տեղի ունեցել՝ փախստականներին աջակցություն տրամադրելու կոչերով: Լոնդոնում, Կոպենհագենում, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի քաղաքների բնակիչները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել միգրանտներին: Մինչդեռ Վարշավայում, Գերմանիայի հետ սահմանակից դանիական Փադբորգ գյուղում քաղաքացիները կոչ են արել սահմանափակել միգանտների մուտքը եվրոպական երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG