Մատչելիության հղումներ

logo-print

Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել մահմեդականների և ոստիկանության միջև


Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը, արխիվ

Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը, արխիվ

Այսօր բախումներ են տեղի ունեցել Երուսաղեմի մահմեդական գլխավոր սրբավայրերից մեկում՝ Ալ-Աքսա մզկիթի համալիրում: Ըստ ոստիկանության՝ խռովարարները գիշերվա ընթացքում փակվել են մզկիթում, որպեսզի արգելեն հրեաների մուտքն ու խոչընդոտեն այսօրվա տոնակատարությանը: Սեպտեմբերի 13-ին հրեաները նշում են իրենց Նոր տարին:

Պաղեստինցի ականատեսի խոսքով, ոստիկանությանը ներս է մտել, բախումները շարունակվել են մզկիթում, դրանց ընթացքում ոստիկանները արցունքաբեր գազ ու ձայնային նռնակներ են կիրառել:

Ալ-Աքսա մզկիթը Սաուդյան Արաբիայում գտնվող Մեքքայի ու Մեդինի սրբավայրերից հետո համարվում է մահմեդականների երրորդ գլխավոր սրբավայրը, սակայն համալիրի մի մասը նաև հրեաների սրբավայրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG