Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատը հայտարարում է «համաժողովրդական դիմադրություն» նախաձեռնելու մասին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Ոչ»-ի ճակատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր առջև նպատակ է դրել կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը:

«Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին»,- ասված է հայտարարությունում, որի տակ ստորագրել է յոթ քաղաքական ուժ, տասնչորս հասարակական կազմակերպություն, չորս քաղաքացիական նախաձեռնություն:

«Ոչ»-ի ճակատը համարում է, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել է Սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը, հավերժացնել իշխող վարչախմբի իշխանությունը և քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում Սահմանադրության ուժով ստեղծել պարտոկրատիա։

«Ոչ»-ի ճակատում քաղաքական կուսակցություններից ընդգրկված են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Հիմնադիր խորհրդարանը», «Հայազնը», Ազգային համաձայնություն կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորումը, քաղաքացիական նախաձեռնություններից՝ «Ո՛չ թալանին», «Դուրս մեր գրպանից», «Չե՛ք անցկացնի» և Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG