Մատչելիության հղումներ

Հարուցվել են քրգործեր՝ երեխաների թունավորման փաստերով


Արարատի և Շիրակի մարզերի քննչական վարչություններում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին Հայաստանի քննչական կոմիտեից:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Բաղրամյան գյուղի դպրոցից Արտաշատի հիվանդանոց են դիմել 45 երեխաներ, որոնցից 43-ը հոսպիտալացվել է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում։

Նախարարության փոխանցմամբ, համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել էր, որ թունավորման պատճառ դարձած հոթ-դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մի արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել է մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG