Մատչելիության հղումներ

Թուրք ոստիկանը քրդերին՝ «բոլորդ հայ եք»


Թուրքիա - Ոստիկանները փակել են Ջիզրե ուղևորվող քուրդ քաղաքական գործիչների ճանապարհը, 9-ը սեպտեմբերի, 2015թ.
Թուրքիա - Ոստիկանները փակել են Ջիզրե ուղևորվող քուրդ քաղաքական գործիչների ճանապարհը, 9-ը սեպտեմբերի, 2015թ.

Թուրքիայի` մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների և թուրք ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն մեկ շաբաթ է պարետային ժամ է հայտարարված, միջադեպ է տեղի ունեցել:

Ermenihaber.am կայքը, վկայակոչելով IMC հեռուստաընկերության կողմից հրապարակված տեսանյութը, նշում է, որ զայրացած թուրք ոստիկանը, չկարողանալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը, դիմել է ժողովրդին հետևյալ խոսքերով. - «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք»:

«Պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում: Բավական է, բավական է, Աստծո սիրուն, բավական է», - ոստիկանի խոսքին հետևել է քուրդ կնոջ աղերսանքը՝ ուղղված նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Աղբյուրը նշում է, որ այս ամենն ուղեկցվել է կրակոցներով:

Ջիզրեում սեպտեմբերի 4-ից մինչ օրս բախումների հետևանքով շուրջ տասը զոհ և բազմաթիվ վիրավորներ կան: Շրջանում չկա ջուր, էլեկտրականություն, ֆիքսված հեռախոսակապ, բնակչությունը սննդի և դեղերի շատ լուրջ խնդիր ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG