Մատչելիության հղումներ

Կարեն Բեքարյանը դարձավ Ազգային ժողովի պատգամավոր


Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովի շենքը Երևանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմել է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը իշխող Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանին հանձնելու մասին արձանագրություն:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով ԿԸՀ-ի մամուլի ծառայությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 4-ի հրամանագրով, հիշեցնենք, Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG