Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքէջից
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքէջից

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի գլխավորությամբ:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են բանակաշինությանը, Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG