Մատչելիության հղումներ

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը։

Որպես պատճառ նշելով բարձրախոսների հետ առկա տեխնիկական խնդիրները՝ դատավորը որոշեց փոխել դատավարության սրահը, բայց ավելի փոքր դահլիճով։ Սա մեծ դժգոհություն առաջացրեց ներկաների շրջանում. ակտիվիստներին թույլ չտվեցին մտնել դահլիճ՝ տեղ չլինելու պատճառաբանությամբ։

Միջացքում առկա աղմուկի, ակտիվիստների, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ու կարգադրիչների միջև տեղի ունեցած հրմշտոցի պատճառով դատարանը հետաձգեց նիստը մինչը ժամը 15-ը։

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հունիսին Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատավարության առաջին օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց Կյուրեղյանը բարձրացել էր կայանված մեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Նա հայտարարել էր, թե «արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանին դատում են քաղաքական հայացքների համար, և ինքը փորձելու է խափանել նիստը:

Նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել Հայկ Կյուրեղյանին։ Նախատեսվում է, որ այսօր դատարանը կհրապարակի վճիռը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG