Մատչելիության հղումներ

Ձիթհանքով գյուղից 4 երեխա է հոսպիտալացվել, 28-ը գտնվում է ամբուլատոր հսկողության տակ


Երեկ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ երկու երեխա տեղափոխվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. - «Անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություն և բակային համայցեր, արդյունքում ևս երկուսը հոսպիտալացվել են։ Հնարավոր է, որ նրանք այսօր դուրս կգրվեն։ Բոլորի վիճակը բավարար է։ Միաժամանակ հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ»։

Նախարարությունը նշում է, որ դպրոցում «կատարվել է նմուշառում բոլոր կոնտակտավոր երեխաներից, սննդի կառուցահատվածից, խմելու ջրից, կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG