Մատչելիության հղումներ

Ղարաբաղի անկախության հռչակման 24-ամյակին նվիրված միջոցառում Մոնտեվիդեոյում


Ուրուգվայ - Սենատոր Ռուբեն Մարտինես Հուելմոն ելույթ է ունենում Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 24-ամյակին նվիրված միջոցառմանը, Մոնտեվիդեո, 10-ը սեպտեմբերի, 2015թ․
Ուրուգվայ - Սենատոր Ռուբեն Մարտինես Հուելմոն ելույթ է ունենում Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 24-ամյակին նվիրված միջոցառմանը, Մոնտեվիդեո, 10-ը սեպտեմբերի, 2015թ․

Ուրուգվայի հայ համայնքային կառույցների կազմակերպմամբ, Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի և Հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանի հովանավորության ներքո Մոնտեվիդեոյում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին:

Հանդիսության ընթացքում ելույթ են ունեցել հայկական պարախմբերը և երգչախումբը:

Գլխավոր բանախոսն էր Լեռնային Ղարաբաղ այցելած սենատոր Ռուբեն Մարտինես Հուելմոն, ով ընդգծել է, որ Ղարաբաղի անկախությունը ունի իրավական հիմնավորում, ու միջազգային ճանաչումը ժամանակի խնդիր է:

Ուրուգվայցի սենատորը առաջարկել է ստեղծել Ուրուգվայի և Լեռնային Ղարաբաղի հասարակությունների միջև շփման ամբիոն ֆորում՝ քաղաքական և մշակութային հարաբերությունները զարգացնելու նպատակով:

Ընթերցվել է Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանի ողջույնի խոսքը:

Հանդիսությանը ներկա էին Չեխիայի և Իսլանդիայի պատվո հյուպատոսները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG