Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարը խիստ մտահոգված է»


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի ռազմական գերատեսչությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարին խորհուրդ է տալիս չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ:

Մեկնաբանելով Զաքիր Հասանովին հայտարարությունը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում, Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է․ - «Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթին, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ»:

«Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում», - ընդգծում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG