Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Բաղրամյան գյուղի դպրոցից Արտաշատի հիվանդանոց դիմած 45 երեխաներից 43-ը հոսպիտալացվել է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում։

Ըստ նախարարության, բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ:

«Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։ Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ: Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարության փոխանցմամբ՝ համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել է մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցների տնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել:

«Առողջապահության նախարարության մասնագետներն ահազանգն ստանալուն պես նշված գյուղերում կազմակերպել են բակային համայցեր գանգատներ ունեցող հնարավոր հիվանդներին հայտնաբերելու համար։ Աշխատանքները շարունակվում են», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG