Մատչելիության հղումներ

logo-print

Երևանն առաջարկում է, որ ՌԴ քաղաքացիները Հայաստան մտնեն տեղական անձնագրերով


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան դյուրացնելու ուղղությամբ նախատեսվող և իրականացվող քայլերի մասին։

Վարչապետը հանձնարարեց ռուս գործընկերների հետ քննարկել Ռուսաստանի քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը Հայաստան ապահովելու հարցը: «Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա Ռուսաստանի շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան Հայաստան, ինչը կնպաստի տնտեսության ակտիվությանը և զբոսաշրջության զարգացմանը: Հանձնարարում եմ, որ այս հարցով լրջորեն զբաղվեք և բանակցեք», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Այսօրվա նիստում կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

Արձանագրության կնքման արդյունքում Հայաստանի քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Բելառուսի տարածքում գտնվելու, այդ թվում` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:

Գործադիրը նաև համաձայնություն տվեց «Հայաստանի կառավարության և Ֆրանսիայի կառավարության միջև միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ըստ կառավարության, համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի այն ուսանողների, երիտասարդ մասնագետների և որակյալ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները, նոր փորձ և հմտություններ ձեռք բերելու իրենց մասնագիտական ասպարեզներում Ֆրանսիայում ուսանելու և աշխատելու միջոցով, համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև Հայաստանից դեպի Ֆրանսիա ուղղվող անլեգալ միգրացիոն հոսքի կանխարգելմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG