Մատչելիության հղումներ

Գործադիրը հավանություն տվեց Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ֆինանսական պայմանագրին


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Այսօրվա նիստում կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև 2015 թվականի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրին հավանություն տալու մասին» որոշումը:

Պայմանագրի շրջանակում ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով Հայաստանին կտրամադրի 10 միլիոն եվրո գումարի չափով վարկ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև` բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350 մեգավատտ՝ մինչև 1050 մեգավատտ ընդլայնվելու հնարավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG