Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մեծ ռազմակայան է կառուցում Ուկրաինայի հետ սահմանին


Ռուսաստան - Շինարարները ցանկապատում են ապագա ռազմակայանի տարածքը, Բելգորոդի մարզ, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Ռուսաստան - Շինարարները ցանկապատում են ապագա ռազմակայանի տարածքը, Բելգորոդի մարզ, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Ըստ հրապարակային փաստաթղթերի՝ ռազմակայանը զբաղեցնելու է 300 հեկտար տարածք:

Ռուսաստանը մեծ ռազմակայան է կառուցում Ուկրաինայի հետ սահմանին: Սեպտեմբերի 7-ից շինարարները Բելգորոդի մարզի Վալյուկի փոքր քաղաքի մոտ ցանկապատում են ապագա ռազմակայանի տարածքը:

Հիմնվելով հրապարակային փաստաթղթերի վրա` Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ռազմակայանը զբաղեցնելու է 300 հեկտար տարածք:

Այստեղ նախատեսվում է զորանոցներ կառուցել 3500 զինվորների համար, ռազմամթերքի պահեստներ, ինչպես նաև հանգստի կենտրոն՝ սահադաշտով ու լողավազանով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պլանավորում է ռազմակայանը օգտագործել հրետանային և հակաօդային պաշտպանության զորավարժությունների, ինչպես նաև զինվորական մեքենաների վարորդների վարժանքների համար:

Ուսումնավարժական ծրագրերով նախատեսվում են ամերիկյան ռազմական մարտավարության ուսումնասիրություններ և հետազոտում:

Կիևը և Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի արևելյան շրջաններ զինվորներ ու ռազմական տեխնիկա ուղարկելու մեջ՝ աջակցելու ուկրաինական կառավարական զորքերի դեմ ռուս անջատականների պայքարին: Մոսկվան հերքում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի արևելքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG