Մատչելիության հղումներ

«Նորմանդական քառյակը» հոկտեմբերի 2-ին կհանդիպի Փարիզում


«Նորմանդական քառյակը» Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ

«Նորմանդական քառյակը» Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները երեկ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքը «նորմանդական քառյակի» ձևաչափով և հոկտեմբերի 2-ին հանդիպել Փարիզում։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ին էլ Բեռլինում տեղի կունենա քառյակի արտգործնախարարների հանդիպումը։

Հեռախոսազրույցի ընթացում կողմերը ողջունել են Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանումը, կարևորել տարածաշրջանից սպառազինության դուրսբերման մասին փաստաթղթի ստորագրումը։

Հատուկ անդրադարձ է եղել Ուկրաինայում ընթացող սահմանադրական փոփոխություններին և տեղական ընտրություններին։

Քառյակը որոշել է մոտակա շաբաթների ընթացում որոշում կայացնել Դոնբասում անցկացվող ընտրությունների վերաբերյալ՝ որպես հիմք ընդունելով Ուկրաինայում գործող օրենքն ու ԵԱՀԿ-ի չափանիշները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG