Մատչելիության հղումներ

Հանրային գերակա շահի զոհերը կրկին կառավարության շենքի մոտ են


33-րդ թաղամասի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում, 8-ը հուլիսի, 2015թ

33-րդ թաղամասի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում, 8-ը հուլիսի, 2015թ

Հանրային գերակա շահի պատճառով իրենց տներից զրկված՝ 33-րդ թաղամասի, Կոնդի, Հյուսիսային պողոտայի բնակիչներն այսօր առավոտից կառավարության շենքի մոտ են՝ իրենց խնդիրները լուծելու պահանջով։

Երևանի 33-րդ թաղամասի ավելի քան 150 ընտանիքներ դեռ 8 տարի առաջ պայմանագիր են կնքել «Գլենդել Հիլզ»-ի հետ, համաձայնել քաղաքի կենտրոնում գտնվող իրենց առանձնատներից դուրս գալ՝ 3 տարվա մեջ նույն տարածքում նորակառույց բնակարաններ ստանալու պայմանով։ 8 տարի անց, սակայն, բնակիչներն իրենց խաբված են համարում։

Կառավարությունից ցուցարարների հետ հանդիպեց վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը։ Նա վստահեցրեց, որ մոտ ապագայում բնակիչների խնդիրները լուծում կստանան։

Ցուցարարներին այս պատասխանը չգոհացրեց, նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG