Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր հանդիպում են սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող վեց քաղաքական ուժերը


«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյան, արխիվ

«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյան, արխիվ

Այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակում կկայանա սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող վեց քաղաքական ուժերի հանդիպումը։ Ակնկալվում է, որ նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

«Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հայտարարության մեջ արդեն նշված կլինեն հետագա քայլերը։ «Մարտավարությունը պարզ է, առավել քայլեր դեռ հստակեցնելու կարիք ունենք, բայց ընդհանուր առմամբ մարտավարությունը պարզ է», - ասաց Ավետիսյանը։

Նա նշեց, որ պետք է ավարտին հասցնեն ճակատի ձևավորման աշխատանքն ու արդեն մտածեն ժողովրդի մոբիլիզացիայի մասին։

Հարցին, թե սպասո՞ւմ են, որ այլ ուժեր ևս կմիանան «Ոչ»-ի ճակատին, ՀԽ փոխնախագահը պատասխանեց. - «Բնականաբար, այդ մտադրությամբ էլ հենց գործընթացը նախաձեռնվել է։ Բացի արդեն իրենց համաձայնությունը տված ուժերից, էլի ընդդիմադիր ուժեր կան, որոնց հետ բանակցություններ են ընթանում, և ամենայն հավանականությամբ նրանք նույնպես, կամ նրանց մի մասը նույնպես կներգրավվի»։

Ճշտող հարցին, թե կա՞ն ուժեր, որոնք ներկայացված են խորհրդարանում, Ավետիսյանը պատասխանեց. - «Այո»։

XS
SM
MD
LG