Մատչելիության հղումներ

Ռուսական БМП-3 զրահամեքենաների մատակարարումը Ադրբեջանին կավարտվի 2016-ին


Ռուսական արտադրության տանկեր և հրետանային համակարգեր Ադրբեջանի բանակում, արխիվ

Ռուսական արտադրության տանկեր և հրետանային համակարգեր Ադրբեջանի բանակում, արխիվ

Ռուսական БМП-3 զրահամեքենաների մատակարարումը Ադրբեջանին կավարտվի հաջորդ տարի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այս պահի դրությամբ սպասվում է 50 մեքենայից բաղկացած վերջին խմբաքանակի առաքումը»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը Russia Arms Expo-2015 ցուցահանդեսին։

Ըստ լրատվական գործակալության՝ այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ավարտում է Т-90С տանկերի մատակարարումը Ադրբեջանին։ Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտնել էր, որ 2017-ին Ռուսաստանը կավարտի զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին՝ համաձայն 2010 թվականին կնքված համաձայնագրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG