Մատչելիության հղումներ

Տղամարդն իր ինքնասպանության համար մեղադրել է մի կնոջ և ոստիկաններին


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) վարույթ է ընդունել մի քաղաքացու ինքնասպանության հասցնելու գործը:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ այս տարվա օգոստոսի 19-ին ժամը 13:30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն:

Դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է երկտող, ըստ որի՝ վերջինս իր ինքնասպանության համար մեղադրել է Հայկանուշ Ն.-ին և ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներին:

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, որով «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու» համար սահմանված է ազատազրկում՝ մինչև երեք տարի ժամկետով: Գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն, նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG