Մատչելիության հղումներ

logo-print

Թումանյանի քննչականի պետին մեղադրում են խարդախությամբ 6 հազար դոլար յուրացնելու մեջ


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել խոշոր չափերով խարդախության դեպքի առթիվ:

ՀՔԾ-ի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Քաղաքացի Վարդան Դ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետին տեղեկացրել է, որ իր ծանոթը գտնվում է կալանքի տակ, և վերջինիս պայմանական ազատազրկման դատապարտելու հարցում օգնելու համար քննչական բաժնի պետին տվել է 6 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը և յուրացրել է գումարը»:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով խոշոր չափերով խարդախության համար սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` 2-ից մինչև 5 տարի ժամկետով: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG