Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի շրջանակում նիստեր Երևանում, Եկատերինբուրգում, Նիժնի Տագիլում


ՀԱՊԿ-ի շրջանակում երևանյան հավաքը, լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
ՀԱՊԿ-ի շրջանակում երևանյան հավաքը, լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Սեպտեմբերի 8-12-ը Երևանում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավարության և անդամ պետությունների ռազմական կրթության ոլորտի կառավարման մարմինների լիազոր ներկայացուցիչների հերթական հավաքը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հավաքն անցկացվում է ի կատարումն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015 թվականի աշխատանքային պլանի։

Ըստ ռազմական գերատեսչության մեկ այլ հաղորդագրության, Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՊՆ-ի ռազմաարդյունաբերական վարչության պետի գլխավորությամբ, մասնակցում է սեպտեմբերի 8-11-ը Եկատերինբուրգում և Նիժնի Տագիլում անցկացվող ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 13-րդ նիստին և ՀԱՊԿ-ի ՌՏՀՄՀ-ի նախագահին առընթեր ռազմատնտեսական հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG